Տիգրան Ավինյանն ու Ալեն Սիմոնյանը մի կալիբրի տղա են, ձենները միայն հեռվից են բարձրացնում, նախքան պաշտոն ստանալը չգիտեին ձայն բարձրացնելն ինչ է, մուննաթ գալն ինչ է. պուպուշ տղերք են եղել։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, ավագանու արտահերթ նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ շեշտելով, որ Տիգրան Ավինյանի հրամանով կարմիրբերետավորները իրեն բերման էին ենթարկում նիստերի դահլիճից։
«Երբ այս պաշտոններից զրկվեն, քաղաքի փողոցներով մի խաչմերուկ չեն կարողանալու քայլել։ Ես բովանդակյին հարց էի տալիս տրանսպորտում աշխատող հսկիչների աշխատավարձի մասին, և բովանդակային զրույցի փոխարեն Տիգրան Ավինյանը որոշեց, որ իմ դասղեկն է. ինքը պետք է ասի «իա», ես խելոք նստեմ»,– հավելեց ավագանու անդամը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը